-Առավել ևս, պետք է Սահմանադրություն կարդաք, որ իմանաք` ով է պետական գույքը կառավարում, ով է ԱԺ-ում գույքը վերահսկում, որպեսզի նման հարցեր չտաք: Հարյուր տարվա լրագրող եք, բայց ի՞նչ հարցեր եք տալիս. պե՞տք է հարց տալ սովորել վերջապես, թե՞ ոչ:
Գիտեք, այո, կարող են լինել մարդիկ, որոնք փողի են սպասում, բայց ավելի շատ են մարդիկ, ովքեր գաղափարի, արդարության են սպասում, ուզում են իրավիճակ փոխվի, իրենք իրենց մարդ զգան, երկրի քաղաքացի լինեն: Մենք այդ մարդկանց հետ ենք աշխատելու:
Մշակույթի նախարարության 2017 թվականին հրատարակվելիք գրականության ցանկերում սահմանվել է նոր ուղղություն` ՀՀ համայնքների պատմությունը, մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, հայտնի մարդկանց ու նրանց գործը ներկայացնող գրականություն:
Հայաստանի և Ռուսաստանի միջև «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը միանշանակ չի ընկալվում Հայաստանում:
«Հյուսիս-Հարավ առանցք. Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» քննարկելու համար հունիսի 27-ին գիտաժողով էին հրավիրել «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, «Նորավանք» ԳԿՀ-ն, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցը, ՌԴ «Գիտելիք» ընկերությունը, «Կովկասյան համագործակցություն» ոչառևտրային գործակցությունը:
ԱԺ այս շաբաթվա արտահերթ նիստում ընդդիմությունը նախընտրական տարվա մեկնարկը տվեց: Սակայն ելույթներին փողոցային բառապաշարով սրություն հաղորդելը բավականին տհաճ էր ու անտեղի:
Այն, որ բաց երկնքի քաղաքականությունը չի նպաստում Հայաստանում հայկական ավիացիայի զարգացմանը, ապացուցում են վերջին տարիները։ Ի՞նչ կոնկրետ քայլեր են արվում այս պահին հայկական ավիացիան զարգացնելու ուղղությամբ՝ հարցրինք ավիացիայի վարչության նորանշանակ պետ ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, հուսալով թարմ կարծիք լսել։
«Իրատեսը» վերջերս գրել էր, որ իշխանությունը ցանկություն ունի «Ալյանս» և «Ռեֆորմիստներ» կուսակցությունների միավորումից «ստանալու» ռուսամետ ուժ, որի խորհրդարանական ցուցակում կարող են լինել ՀՀԿ-ից «դուրս մնացածները»: Այս առնչությամբ «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն էր տարածել` հերքելով միավորման մասին լուրը:
Թեև Հարկային նոր օրենսգիրքը մեծ աղմուկ հանեց, այնուհանդերձ, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցավ, ինչը չի նշանակում, թե «կռիվն» ավարտվեց։ Օրենսդրի ընդդիմադիր թևը համարում է, որ իշխանությունն ավելորդ շտապողականություն ցուցաբերեց։ Հարց, որի շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...